Փաշինյան․ Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում՝ քիչ է մնում Իջևանից վառարան ուզենք

Փաշինյան․ Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում՝ քիչ է մնում Իջևանից վառարան ուզենք

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել է, որ կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, թեև բյուջեով ջեռուցման համար նախատեսված գազը վառվում է։ Նա այդ մասին խոսել է անարդյունավետ ծախսերի համատեքստում։

Նա խոստովանել է, որ ստիպված տաքացուցիչ են միացնում։

«Ձմեռը գալիս է, կառավարական կեցավայրի տներում ապրողները սառչում են։ Քիչ է մնում՝ Իջևանից փայտի վառարան ուզենք, խողովակն էլ պատուհանից հանենք։ Սա չէ խնդիրը` ջեռուցման համար բյուջեով նախատեսված գազը, միևնույն է, վառվում է, բայց տունը չի տաքանում։ Եվ ո՞վ է վճարում՝ պետբյուջեն։ Անկեղծ ասած՝ անձնական բյուջեն չի էլ կարող վճարել այդ մեծ տարածքները տաքացնելու համար։ Եղավ անարդյունավետ»,– ասել է նա։

Անդրադառնալով կառավարության աշխատասենյակներին և սրահներին՝ Փաշինյանը նշել է, այն սրահներում, որտեղ օրերով մարդ չի մտնում, հսկա ջահերը մշտապես միացած են։

«էլեկտրաէներգիա միացնող–անջատողն ասում է` պետական փողով են աշխատում, հո չեն գալու ասեն` ինչի՞ ես անիմաստ միացրել։ Եկեք տեսնենք, թե այդ ջահերը որքան անիմաստ գումար են տարել պետական բյուջեից, կարող է սարսափելի մեծ թիվ լինել»,– ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---