20 մայիսի 2009 - 15:40 AMT
Հայաստանի Առաջին Հանրապետության օրը Կրասնոդարում կնշեն տոնական համերգով
Հայաստանի Առաջին Հանրապետության օրը Կրասնոդարի հայերը կնշեն մեծ տոնական համերգով:

Ինչպես նշում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, մայիսի 28-ին Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու տարածքում մայիսի 28-ին բեմ կկանգնեցվի: Հանդես կգան Կրասնոդարի պարի, երգի եւ գործիքային լավագույն համույթները, ինչպես նաեւ Ռոստովի մարզից ժամանած հյուրերը:

Տոնակատարությունը կազմակերպում է «Խաչքար» մշակութային կենտրոնը, որի ներկայացուցիչ` «Արին-Բերդ» ժողովրդական պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ալեքս Դնոյանը նշել է, որ համերգի կազմակերպումը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն ավանդույթ է դառնում եւ, ինչպես նախորդ տարի, մեծ թվով կրասնոդարցիների կգրավի: