Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ նախագահելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Դեկտեմբերի 13–ին Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։