16 դեկտեմբերի 2024 - 15:27 AMT
Քաղաքապետարանն Ամանորի 20,000 տոմս է գնել իր աշխատակիցների և անապահով ընտանիքների երեխաների համար

Ամանորի և Սուրբծննդյան տոներին նվիրված միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանը թատերահամերգային կազմակերպություններից ձեռք է բերել մանկական համերգային և ներկայացումների ցուցադրության ծառայություններ՝ մոտ 20,000 տոմս։

Դրանք հատկացվել են համայնքային կազմակերպությունների, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների աշխատակիցներին ու սոցիալապես անապահով խոցելի ընտանիքների երեխաներին: