Երեւան են ժամանել Լիտվայի, Լատվիայի եւ Դոմինիկյան Հանրապետության պատանիների բռնցքամարտի հավաքականները

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստան են ժամանել Լիտվայի, Լատվիայի եւ Դոմինիկյան Հանրապետության պատանիների բռնցքամարտի հավաքականները, որոնք մայիսի 23-30 Երեւանում կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը:



Լատվիայի հավաքականը հանդես կգա վեց քաշային կարգերում (52, 54, 57, 70 եւ 90 կգ), լիտվացիները` ինը քաշային կարգերում (46, 48, 54, 57, 60, 66, 75, 80 եւ +80 կգ), իսկ դոմինիկացիները` երեք քաշային կարգերում (46, 50 եւ 60 կգ):



Այդպիսով, ներկա պահին Հայաստանում գտնվում են արդեն հինգ երկրների հավաքականները. մեկ օր առաջ Երեւան են ժամանել Իռլանդիայի եւ Ղազախստանի հավաքականները:



Այսօր երեկոյան Երեւան կժամանեն նաեւ Մարոկկոյի եւ Ավստրալիայի պատանիների հավաքականները:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---