20 մայիսի 2009 - 19:54 AMT
Ծրագրային ծովահենության մակարդակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը
Հետազոտությունների արդյունքներով, որն ացկացրել է Inernational Data Corporation (IDC) միջազգային ընկերությունն աշխարհի 110 երկրներում, ծրագրային ծովահենության ապահովման օգտագործմամբ այս տարի առաջատար երկրներ են դարձել Վրաստանը (95 տոկոս), Հայաստանը (92 տոկոս), Բանգլադեշը (92 տոկոս), Զիմբաբվեն (92 տոկոս), Մոլդովան (90 տոկոս), Ադրբեջանը (90 տոկոս) եւ Շրի-Լանկան (90 տոկոս):

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին «Softline International»-ի (Հայաստան) գլխավոր տնօրեն Արմեն Կարապետյանը, ընկերության տվյալներով, Հայաստանում ծովահենության մակարդակը 85-90 տոկոս է: Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստանում Microsoft, «Softline International» (Հայաստան) ընկերությունների ջանքերի եւ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում ծովահենության մակարդակը վերջին երկու տարում նվազել է 2-5 տոկոսով:

Աշխարհում ծովահենության միջին մակարդակը 2008-ի տվյալներով կազմել է 41 տոկոս, ինչը 3 տոկոսով գերազանցում է 2007-ի մակարդակը: Ծովահենային ծրագրերի օգտագործման ցածր մակարդակով աշխարհում առավել բարենպաստ երկրներն են ԱՄՆ` 20 տոկոս, Ճապոնիան եւ Լյուքսեմբուրգը` 21 տոկոս: Չհավատարմագրված արտադրանքի օգտագործման վնասը կազմում է 53 մլրդ դոլար,- հաղորդում է IDC-ը: