Հայաստանի աշխատանքային կուսակցության ղեկավարը վատ աշխատանքի մեջ մեղադրում է բոլորին

PanARMENIAN.Net - Հայաստանի Աշխատանքային սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ իր կուսակցության պասիվությունը բացատրել է նրանով, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո նրանք որոշում են ընդունել հնարավորինս քիչ մասնակցել տարաբնույթ քաղաքական ակցիաների, միջոցառումների, բայց դրա հետ մեկտեղ, իրենց աշխատանքն ուղղել անմիջականորեն հասարակության վրա, փորձելով հասկանալ, թե իշխանություններից ինչ է ուզում ժողովուրդը, ինչի կարիք ունի հասարակությունը:



Շահվերդյանը կարծում է, որ Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել քաղաքական վերնախավ, վատ են աշխատում քաղաքական ինստիտուտները եւ քաղաքական գործիչների պրոֆեսիոնալիզմը ցածր մակարդակի վրա է: «Իսկ Հայաստանի քաղաքական կյանքը գաղափարախոսական բազմազանության կարիք ունի»,- ընդգծել է Շահվերդյանը:



Աշխատանքային սոցիալիստական կուսակցության առաջնորդը նաեւ կարծում է, որ երկրում անկախ զանգվածային լրատվական միջոցներ չկան: «Նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք նկատել ենք եւ մեր մաշկի վրա զգացել, թե որքան վատ է աշխատում մամուլը, որքան չկայացած է եւ կախյալ»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---