Ռուբեն Թորոսյանը պահանջել է հայտնել սոցհարցման երկրորդ պատվիրատուի անունը20 մայիսի 2009 - 23:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած արտահերթ նիստում Հայաստանի ԿԸՀ -ը քննարկել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ որոշ ալիքներ, հաղորդելով «Սոցիոմետր» անկախ կենտրոնի սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին, չեն հիշատակել պատվիրատուի անունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առաջնորդվելով այն բանով, որ «Սոցիոմետրի» ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ԿԸՀ-ին ներկայացրել է վերը նշված մամլո ասուլիսի ժամանակ իր ելույթի տեքստը, որտեղ նշված էր տվյալ սոցհարցման պատվիրատուի անունը, որոշում է կայացրել այն մասին, որ Ահարոն Ադիբեկյանը չի խախտել Ընտրական օրենսդրությունը (ԸՕ):Ոորոշման մեջ ընդգծվում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի 22 հոդվածի 3 կետի համաձայն, սոցիոլոգիական կենտրոնները, հրապարակելով հարցումների արդյունքները, պարտավոր են հիշատակել պատվիրատուին: Խոսելով նախընտրական քարոզարշավը լուսաբանող ԶԼՄ-ների աշխատանքի մասին, ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը վկայակոչել է ՀՀ ԸՕ այդ նույն դրույթները, ընդգծելով, որ իրենք իրավունք ունեն որոշելու տրամադրվող նյութի ծավալն ու բովանդակությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |