ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից ԱԳԳԾ իրականացման արդյունքները20 մայիսի 2009 - 23:34 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները: Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության քաղաքական երկխոսությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների 18 ներկայացուցիչները, որոնք բարձր գնահատեցին ԱԳԳԾ իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ կատարեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ ՀՀ Զինված ուժերի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին: Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հյուսիսատլանտյան խորհրդի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին` քաջալերելով Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին ավարտին հասցնելու հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին նախորդել էր Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ, որի ընթացքում քննարկվեց Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս |