Միջազգային ընկերությունները հեռանում են Վրաստանից

PanARMENIAN.Net - «Միջազգային ընկերությունները գնահատում են Վրաստանի գործընթացներն որպես ներքին անկարգություններ, քաղաքական դիմակայություն եւ անբարենպաստ են իրենց գործունեության համար եւ դադարեցնում են իրենց գործունեությունը Վրաստանում»,-այսօր հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանիան:



«Այս ամենը կապված է ինչպես տնտեսական ճգնաժամի, այնպես էլ Ադրբեջան, Թուրքիա եւ Հայաստան տանող ճանապարհները փակելու վերաբերյալ երկու շաբաթ առաջ ընդդիմության արած հայտարարությունների հետ: Եթե դա իրականություն դառնար, կդադարեցվեր տարանցումը, ինչը Վրաստանի միջազգային պարտավորությունն է: Միջազգային ընկերություններն այս ամենը գնահատում են որպես ներքին անկարգություններ, քաղաքական դիմակայություն եւ անբարենպաստ են իրենց գործունեության համար եւ դադարեցնում են իրենց գործունեությունը Վրաստանում»,-այսօր հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարը:



Նրա խոսքերով, հենց այդ պատճառով կարեւոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը, հայտարարություններ անելով, մտածի նաեւ սեփական երկրի բարգավաճման մասին:



«Ներքաղաքական գործընթացներն ավելի շատ սպառնալիք են կրում, քան արտաքին սպառնալիքները: Մարդիկ բավական հոգատար վերաբերմունք ունեն իրենց բիզնեսի հանդեպ, բնականաբար, նրանք զգուշավոր են, իսկ դա ազդում է մեր տնտեսության եւ եկամուտների վրա»,-հայտարարել է նախարարը, հաղորդում է «Business Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---