21 մայիսի 2009 - 12:34 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախապատրաստում են Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 20-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:

Մինսկի խմբի համանախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Բաքվում ունեցած իր հանդիպումների արդյունքները: Բերնար Ֆասիեն տեղեկացրեց, որ ի շարունակություն Երեւան եւ Բաքու անցյալ շաբաթ իր կատարած այցելության, համանախագահները մինչեւ այս ամսվա վերջ կայցելեն տարածաշրջան` նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, որը հնարավոր է կայանա Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: