Սուրճի ապարատի տերերն ԱԺ մոտ բողոքել են նոր սակագներից՝ տարածքի հարկը 7500-ից 40,000 դրամ է դարձել

Սուրճի ապարատի տերերն ԱԺ մոտ բողոքել են նոր սակագներից՝ տարածքի հարկը 7500-ից 40,000 դրամ է դարձել

PanARMENIAN.Net - Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ՝ բողոքելով նոր սակագներից։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից սուրճի ապարատների տարածքի համար հարկը կազմում է ֆիքսված 40 հազար դրամ, նախկին՝ միջինացված 7500 դրամի փոխարեն։

Նրանք օրեր առաջ հավաքվել էին նաև Երևանի քաղաքապետարանի մոտ։ Անհատ ձեռներեց Արտաշես Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ իրենց քաղաքապետարանից փոխանցել են՝ մի քանի օրվա ընթացքում կքննարկեն, կապ կհաստատեն իրենց հետ, հայտնում է Panorama.am-ը։

«Բացի դրանից, մենք նաև այլ հարցեր էլ ունենք։ Օրինակ, ինչու գոտիավորում չկա. կան վայրեր, որտեղ քիչ է առևտուր լինում, կան վայրեր, որն ավելի մարդաշատ է, առևտուրն ավելի ակտիվ է։ Ինչու են նույն հարթության մեջ դիտարկում»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը լսումներ է կազմակերպել ԱԺ-ում, թեև թեման մի քիչ այլ է, բայց իրենցից երկու հոգի հրավեր է ստացել մասնակցելու լսումներին։

Ակցիայի մասնակից Վահան Մարգարյանն ասել է, որ երբ հանդիպել են Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ, նա որևէ բացատրություն չի տվել, ասել է՝ որոշումն ընդունել է ավագանին։

«Այս բիզնեսը փակման եզրին է, 90 տոկոսը կփակվի, ոչ մեկ չի կարող աշխատել, էլ հերոս հարկատու չենք լինի, կդառնանք թշնամի, քանի որ չունենք միջոց իրենց վճարելու, որպեսզի կարողանան իրենց պահանջերը հոգալ, ոչ թե ժողովրդի պահանջները»,- նշել է նա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---