Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Վայոց ձոր

Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Վայոց ձոր

PanARMENIAN.Net - Հունվարի 17–ին ՀՀ–ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Վայոց ձորի մարզ՝ քննարկելու համագործակցության կարևոր հարցեր։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Նա ևս այդ դեսպանների թվում է։

«Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ՝ համագործակցություն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, աջակցություն ԵՄ դիտորդական առաքելությանը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
---