Արգիշտի Քյարամյանը հիմնել է իրավաբանական ծառայությունների ընկերություն![]() 17 հունվարի 2025 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հիմնադրել է մասնավոր ընկերություն, որը մատուցելու է իրավաբանական և հաշվապահական ծառայություններ, հայտնում է Iravaban.net-ը։ Ընկերությունը ստացել է Legal and Tax Consulting անվանումը։ Այն առաջարկում է իրավական գործընթացների ամբողջական կազմակերպում, խորհրդատվություն, դատական ներկայացուցչություն, ինչպես նաև աջակցություն այլ իրավաբանական ու հաշվապահական խնդիրների լուծման հարցում։ Ընկերությունը նախատեսում է ծառայություններ տրամադրել քաղաքացիական, վարչական և քրեական իրավունքի ոլորտներում՝ ներառելով հարկային ու տնտեսական հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակը։ Ըստ ընկերության կանոնադրության՝ քրեական իրավունքի շրջանակում փաստաբանական ծառայությունները կվերաբերեն բացառապես 2024 թ. նոյեմբերի 20-ից հետո սկսված քրեական վարույթներին՝ այսինքն Արգիշտի Քյարամյանի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատումից հետո։ Ընկերությունից հաստատել են այս տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ իրենց առաքելությունն է ստեղծել վստահելի ծառայություններ մատուցող կազմակերպություն, որը կնպաստի գործընկեր կազմակերպությունների իրավական, հաշվապահական և հարկային խնդիրների լուծմանը և կպաշտպանի նրանց իրավունքները տարբեր ատյաններում։ Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է 2024 թ. նոյեմբերի 20-ին, ի թիվս մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործունեությունից դժգոհել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |