Դեսպան. Ռուսաց լեզուն առանցքային դեր է կատարում ՌԴ-ի և ՀՀ հարաբերություններում

Դեսպան. Ռուսաց լեզուն առանցքային դեր է կատարում ՌԴ-ի և ՀՀ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ռուսերեն ուսուցիչ» մանկավարժական վարպետության XV ազգային մրցույթի ամփոփման արարողության ժամանակ, ասել է, որ ռուսերենը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում՝ անկախ երկու երկրների ինքնիշխանության և անկախության փաստից: Այս մասին հիշեցրել է

Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված հարաբերություններն ընդգրկում են տարբեր ոլորտներ, ինչպիսիք են տնտեսությունը և մշակույթը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը։ Մեզ կապում են ինտեգրացիոն հարաբերությունները, իսկ ռուսաստանցիներն ավանդաբար կազմում են դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի հիմնական մասը։ Սա ընդգծում է ռուսաց լեզվի կարևորությունը ոչ միայն մեր միջպետական հարաբերությունների զարգացման, այլև Հայաստանի ներքին ներուժի ամրապնդման գործում», - ասել է դեսպանը։

Նա առանձնացրել է նաև ռուսերեն դասավանդող մանկավարժների առանցքային դերը՝ նրանց աշխատանքը դիտարկելով որպես հիմնարար Հայաստանի կրթական համակարգում ռուսաց լեզվի դիրքերի պահպանման համար։

«Սա վեհ առաքելություն է, հատկապես հաշվի առնելով ռուսերենի պատմական դերը մեր հարաբերություններում։ Մեր ժողովուրդների փոխգործակցությունը մշտապես նպաստել է երկու երկրների մշակութային և հոգևոր հարստացմանը, մտավոր ներուժի զարգացմանը», - ընդգծել է Կոպիրկինը։

Դեսպանը շեշտել է, որ մանկավարժական վարպետության մրցույթը միայն մի փոքր մասն է ռուսաց լեզվի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը մնում է ռուսաց լեզվի պահպանումն ու առաջխաղացումն աշխարհում, հատկապես այն երկրներում, որոնց հետ եղբայրական հարաբերություններ են ձևավորված, ինչպիսին Հայաստանն է։

Դեսպանը նաև ընդգծել է ռուսաց լեզվի ուսուցիչների առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ դեսպանատան հատուկ ուշադրությունը։

«Հուսով եմ՝ մանկավարժներին տեսանելի է, թե որքան լուրջ են Ռուսաստանն ու նրա ներկայացուցչությունը վերաբերվում Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանն ու պահպանմանը», - եզրափակել է Կոպիրկինը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---