Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ շենքի առջեւ տեղի կունենա բողոքի ակցիա` Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով

PanARMENIAN.Net - «Մտահոգված լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության ստորացուցիչ ընթացքով` ՀՀ իշխանությունների կողմից անպատասխան մնացող Թուրքիայի եւ Ադրբեջանի աշխուժացած «լկտի պահվածքով», մեր հայրենիքի վարկանիշի անկմամբ, Հայաստանի հանդեպ սփյուռքում առաջացած անվստահությամբ եւ այլն` մենք մեղադրում ենք գործող իշխանություններին պարտվողական եւ անգրագետ քաղաքականություն վարելու մեջ եւ պահանջում ոլորտի պատասխանատուի` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը»: Այդ մասին է խոսվում PanARMENIAN.Net ստացված «Նոր Հայաստան» կազմակերպության հայտարարությունում:



Հաղորդագրության համաձայն, մայիսի 22-ին Հայաստանի ԱԳՆ շենքի առջեւ տեղի կունենա բողոքի ակցիա` Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով:Ակցիայի շրջանակներում ԱԳ նախարարությանը փոխանցվելու են «Առանց նախապայմանների», «Ֆուտբոլային դիվանագիտություն», «Ճանապարհային քարտեզ», «Տնտեսական զարգացում», «Ազգային շահ», «Հայ դատ», «Հայանպաստ քաղաքականություն», «Ազգային անվտանգություն», «ԱԳՆ արժանապատվություն» մակագրություններով փուչիկներ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---