Հայ ազգային կոնգրեսը պայքարելու է կեղծիքների դեմ

PanARMENIAN.Net - «Իշխանությունները սեփական թակարդում են հայտնվել` ընտրելով քրեականացնել նախընտրական գործընթացը, որը շատ արագ վերաճել է կոալիցիոն ուժերի միջեւ հակամարտության»,- մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ նշել է, որ իշխանությունների իրական դեմքը բացահայտվել է հենց նրանց գործողություններով, որոնք արտահայտվում են անարխիայի էլեմենտների միջոցով:



«Հիմնական նպատակը, որին ձգտում է Հայ ազգային կոնգրեսը, օրինական ընտրությունների անցկացումն է եւ արդյունքների կեղծման անթույլատրելիությունը: Մեզ համար գլխավոր հարցը ընտրացուցակներն են, որոնց միջոցով իշխանությունները հնարավորություն ունեն սեփական մարդկանց միջոցով քվեարկել այն մարդկանց փոխարեն, ովքեր լքել են երկիրը»,- հայտնել է Զուրաբյանը` ավելացնելով, որ մեծ քանակությամբ միջազգային դիտորդների ներկայությունը կարող էր խոչընդոտել կեղծումներին: Նա նաեւ ընդգծել է, որ իշխանությունները ջանալու են միջազգային դիտորդների թիվը նվազագույնի հասցնել` մինչեւ 20-30 մարդ:



«Օրենքն արգելում է թաքցնել ընտրացուցակները, բայց վաղ թե ուշ այդ ցուցակները բացվելու են եւ բոլոր կեղծողները պատիժ են կրելու»,- հայտնել է ՀԱԿ համակարգողը` ընդգծելով, որ եւ' դատախազությունը, եւ' ոստիկանությունը կեղծումների մասնակիցն է: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնում է Զուրաբյանը, ՀԱԿ դեմ գործում է նաեւ հեռուստատեսությունը, որի ընտրական մոտեցումը տեղեկատվության ընտրության հարցում իրականացվում է ի վնաս Հայ ազգային կոնգրեսի եւ ի օգուտ կոալիցիոն ուժերի:



Զուրաբյանը նաեւ ընդգծել է, որ իշխանություններն ապօրինի կերպով օգտագործում են վարչական ռեսուրսները: «Այդպես, մի շարք պետական հաստատություններ արդեն պատրաստել են 100%-անոց ցուցակները»,- մատնանշել է ՀԱԿ համակարգողը եւ կրկին առանձնապես ընդգծել, որ բանակում պաշտպանության նախարարը կարգադրություններ է տվել զինծառայողների եւ նրանց հարազատների անունները ճշտելու նպատակով: Զուրաբյանը կրկին իշխանություններին մեղադրեց Երեւանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ընտրական օրենսդրության խախտման մեջ: Վերջինս, ըստ Զուրաբյանի, ընտրությունների ժամանակ պետք է ընտրությունների ժամանակ հեռացվեր պարտականությունների կատարումից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---