Ռալֆ Յիրիկյան. Երրորդ բջջային օպերատորի հայտնվելը կկենդանացնի Հայաստանի շուկայի մրցունակությունը

PanARMENIAN.Net - France Telecom-ի կապակցությամբ գտնվելով նոր օպերատորի հայտնվելու սպասման մեջ` ՎիվաՍելլ ընկերությունն ընդլայնում է հատկացվող ծառայությունների շրջանակը: «Շաբաթը երկու անգամ մեր ընկերությունը նոր սակագներ եւ ծառայություններ է ներմուծում, քանի որ մենք շահագրգռված ենք ՎիվաՍելլ-ՄՏՍ բաժանորդների շահերի պահպանման գործում եւ շարունակում ենք նվաճել շուկան»,- այսօր մամլո ասուլիսին հայտնեց ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը: Նրա խոսքով, ներկայումս ընկերության բաժանորդների թիվը կազմում է 2 մլն 60 հազ.:



Մայիսի նորամուծություններից Հիրիկյանն առանձնապես նշեց «Զվարթնոց» օդանավակայանի չվերթների ճշգրիտ ժամերի մասին տեղեկատվություն ստանալու ՎիվաՍելլ-ՄՏՍ բաժանորդներին ընձեռված հնարավորությունը, ինչպես նաեւ մուտքը սպորտի ոլորտի նորություններին, «1000 ու 1 SMS» սակագինը սահմանափակ խոսքով եւ լսողությամբ հաճախորդների համար, ինչպես նաեւ «Բիզնես Պրեստիժ» փաթեթը, որի օգնությամբ կարելի է վերահսկել խոսակցության համար նախատեսած գումարը:



Դրա հետ մեկտեղ ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը աղջունել է երրորդ օպերատորի մոտալուտ հայտնվելու փաստը, ինչը, նրա խոսքով, կկենդանացնի Հայաստանի շուկայի մրցունակությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---