Հայաստանի ոստիկանությունը կոչ է անում շրջանավարտներին զգույշ լինել Վերջին զանգի օրը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային վարչությունը կոչ է արել շրջանավարտներին եւ նրանց ծնողներին զգույշ լինել Վերջին զանգի օրը` մայիսի 23-ին: Ծրագրավորման, հաշվառման ու վերլուծության բաժնի պետ Հայկ Սարգսյանն իր հայտարարության մեջ շնորհավորել է 2009թ. բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ եւ նշել է, որ վարչությունը նախազգուշական բոլոր միջոցները ձեռնարկել է կանխելու համար ճանապարհատրանսպորտային պատահարները:



«Հարկավոր չէ ղեկը վստահել անչափահասներին: Հակառակ դեպքում նրանք բերման կենթարկվեն ոստիկանության բաժանմունք ըստ սահմանված կարգի: Զերծ պահենք մեր երեխաներին ճանապարհատրանսպորտային պատահարներից նրանց կյանքի ամենահանդիսավոր ու կարեւոր օրերից մեկի ընթացքում»,-ասել է Հայկ Սարգսյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---