Ադրբեջանի խորհրդարանում բողոքում են ԵԱՀԿ ՄԽ դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդում բողոք են հայտնել վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած հայտարարությունների առնչությամբ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի կարծիքն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ մի կերպ կապված չէ հայ-թուրքական սահմանի բացման հետ, բացարձակապես անտրամաբանական է»,- խորհրդարանում ուրբաթ օրը հայտնել է կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ալի Ահմեդովը: Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահն ու հասարակայնությունը գտնում են, որ այդ երկու խնդիրները փոխկապակցված են: «Նման դիրքորոշման հրապարակումը Մինսկի խմբի ներկայացուցչի կողմից հակասում է միջնորդական առաքելությանը»,- ասել է ԵԱԿ գործառնողը:



Ահմեդովը նշել է նման հայտարարությունների դեմ խորհրդարանի անունից բողոքն արտահայտելու անհրաժեշտությունը, հաղորդում է TrendNews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---