Նախագիծ․ Վարժական հավաքներից խուսափելու պատժամիջոցները կխստացվեն![]() 4 փետրվարի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Վարժական հավաքներից խուսափելու պատժամիջոցները կխստացվեն՝ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական հարթակում։ Նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը: Նշվում է, որ ներկայումս շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը։ Առաջարկվում է հստակ ձևակերպել վարժական հավաքներից խուսափելու տարբեր եղանակները, ներառյալ՝ զինկոմիսարիատ չներկայանալը, բժշկական փորձաքննությունից խուսափելը, ինքնախեղման կամ հիվանդության սիմուլյացիայի միջոցով հավաքներից խուսափելը, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ միջոցների կիրառումը։ Նախագծով նախատեսվում է խուսափելու դեպքերում կիրառել խստացված պատժամիջոցներ․ ընդհանուր խուսափման դեպքում սահմանվում է տուգանք, կարճաժամկետ ազատազրկում (մինչև 2 ամիս) կամ ազատազրկում (մինչև 2 տարի)։ Եթե խուսափումը կատարվել է ինքնախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթերի կեղծման միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։ Նախատեսվում է նաև զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության լիազորությունների ընդլայնում՝ զորահավաքային զորակոչից խուսափող անձանց հետախուզելու և անհրաժեշտ գործողություններ իրականացնելու իրավասություն, ինչպես նաև զինծառայողների պարտադիր տեղափոխման ապահովում իրավապահ մարմինների պահանջով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |