Art Voices-ը Բուխարեստում երաժշտական փառատոնի Grand Prix է ստացել

PanARMENIAN.Net - Բուխարեստում մայիսի 6-24-ը տեղի ունեցած երաժշտության Միջազգային փառատոնում հայկական Art Voices էթնո-ջազ խումբը Grand Prix է ստացել: Մրցույթին մասնակցում էին խմբեր 30 երկրներից: Եզրափակիչ դուրս է եկել Art Voices խումբը, ինչպես նաեւ խմբեր Իսրայելից, Հունգարիայից եւ Գերմանիայից: Art Voices-ի անդամներից մեկի` Մանուկ Ղազարյանի խոսքերով, իրենց հաղթանակի համար երաժիշտները շնորհակալություն են հայտնել հայկական մելոսին, որը խմբի կողմից կատարվող երաժշտության հիմքն է: «Փառատոնին մասնակցելու եւ հաղթելու շնորհիվ մենք առաջարկություն ենք ստացել 5 համերգներով ելույթ ունենալ եվրոպական երկրներում»,- նշել են երաժիշտները:



Խմբի կողմից հատուկ շնորհակալության է արժանացել Շուշան Պետրոսյանը, առանց որի Art Voices-ը չէր կարող գնալ Ռումինիա: Պետրոսյանը, իմանալով, որ հայկական խումբը կիսաեզրափակիչ է դուրս եկել, բայց հնարավորություն չունի մասնակցել դրան ֆինանսական դժվարությունների պատճառով, հովանավորներ է գտել:





Art Voices էթնո-ջազ խումբը գոյություն ունի շուրջ 4 տարի:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---