22 մայիսի 2009 - 20:20 AMT
ՄՖԿ-ն օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ Հայաստանի աշխատանքը «լավ» է գնահատել
Հայաստանում օտարերկյա ներդրումների ներգրավման աշխատանքի դրվածքը գնահատվել է «լավ»: Այդպիսի եզրահանգում կարելի է կատարել մասնավոր բիզնեսի հետ աշխատանքում մասնագիտացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի` Համաշխարհային բանկի դուստր կազմակերպության, նոր զեկույցից: 181 եկիր ընդգրկած հետազոտությունների արդյունքները տարածվել են Վաշինգտոնում:

Համաձայն զեկույցի, նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում ինքնագովազդումն ամենից լավ կազմակերպված է Լատվիայում եւ Լիտվայում: «Լավ» գնահատականի են արժանացել նաեւ Մոլդովայի եւ Հայաստան քանքերը: Մնացած երկրներում ցուցանիշները սկսում են «միջինից» (Ադրբեջան, Էստոնիա, Վրաստան, Ուզբեկստան) եւ վերջանում «թույլով» (Ուկրաինա, Ղազախստան, Տաջիկստան) ու «շատ թույլով» (Ղրղըզստան, Ռուսաստան, Բելառուս): Հարկ է ճշգրտել, որ գնահատվել է մասնագիտացված կառավարական գերատեսչությունների աշխատանքը, որոնք ամեն տեղ չկան: Ռուսաստանում այդ նպատակների համար օգտագործվել է Տնտեսության զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության դեպարտամենտը: