22 մայիսի 2009 - 21:25 AMT
ԱՊՀ-ն կմշակի ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նոր տարբերակ
ԱՊՀ երկրների շրջանակներում ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նոր տարբերակի մշակման եւ կնքման շուրջ որոշումը եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջեւ Մաքսային միության կազմավորման գործընթացի արագացումն ամենակարեւոր հարցերն էին, որոնք որոշվում էին Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում, հաղորդել է Տնտեսության զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Սլեպնեւը:

«Մաքսային միության կազմավորման ժամկետները կճշգրտվեն, եւ միության հիմնական տարրերը կկիրառվեն 2010 թվականի հունվարից», - ասել է նա:

Աշխատանքային խմբի ներկայացուցիչը, իր հերթին, հաղորդել է, որ մինչեւ 2011 թվականն ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման առաջին փուլում ծրագրվում է մշակել եւ կնքել նոր պայմանագիր ազատ առեւտրի գոտու մասին:

Առաջին փուլում զգալի տեղ հատկացվում է տնտեսության իրական հատվածի զարգացմանն ուղղորդված միջոցառումներին: