Հայաստանի նախագահը շնորհավորել է Շարլ Ազնավուրին հոբելյանի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հանրահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրին ծննդյան 85-ամյակի առթիվ: Ուրախ եմ, որ այս գեղեցիկ հոբելյանը նշեցինք միասին` Ձեր նախնիների հայրենիքում: Սա Հայաստանի ժողովրդի համար Ձեր ներկայությունը վայելելու հրաշալի առիթ էր: Տասնամյակներ շարունակ Ձեր մասին հնչել են եւ շարունակում են հնչել գովեստի խոսքեր, Ձեր բացառիկ ստեղծագործություններն ուղեկցվում են հիացմունքի ծափերով: Դժվար է նոր խոսք ասել կամ նոր գնահատական տալ: Ակնհայտ է, որ Ձեր երաժշտությունը, երգը եւ ընդհանրապես արվեստագետի, արտիստի Ձեր ողջ կերպարը սիրելի ու հարազատ են դարձել աշխարհի բոլոր անկյուններում»,- ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:



Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Շարլ Ազնավուրի մեծ հեղինակությունը ծառայում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական շահերին, հատկապես Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց հետո: «Հայրենիքին բոլոր հնարավոր միջոցներով եւ ամենատարբեր ասպարեզներում օգտակար լինելու Ձեր մշտական պատրաստակամությունը հենց այն կեցվածքն է, որն իսկապես վայել է մոլորակի ամենահռչակավոր հային»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---