22 մայիսի 2009 - 22:48 AMT
Ստեփանակերտում քննարկվել են ԼՂՀ ՊԲ անվտանգության հարցեր
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ նախագահի ռազմական գլխավոր տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են հարցեր` կապված ռազմական շինարարության, մասնավորապես, ԼՂՀ Պաշտպանության բանակի անվտանգության հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: