22 մայիսի 2009 - 22:51 AMT
Արմեն Գաբրիելյանը դուրս է եկել Բիլյարդի Եվրոպայի գավաթի եզրափակիչ փուլ
«Ազատ բուրգ» մարզաձեւում Բիլյարդի Եվրոպայի գավաթի երորրդ փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը դուրս է եկել 1/16-րդ եզրափակիչ: Մրցաշարի ընթացքում Գաբրիելյանը հաղթանակ է տարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդեպ, իսկ վերջին խաղում հաղթել է Ուկրաինան ներկայացնող իր հայրենակից Արայիկ Տեր-Իսայանին:

Եվրոպայի գավաթի երրորդ փուլն ընթանում է 2009 թվականի մայիսի 21-ից 24-ն Ուկրաինայի Խմելնիցկիյ քաղաքում: Գավաթի խաղարկությունն անցկացվում է բուրգի գծով Եվրոպայի կոմիտեի հովանու ներքո, Ուկրաինայի սպորտային բիլյարդի ֆեդերացիայի մասնակցությամբ:

Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը Բիլյարդի Եվրոպայի գավաթի երորրդ փուլի 1/16-րդ եզրափակիչում ուժերը կչափի բելառուս մարզիկ Եվգենի Կուրտոյի հետ: