Հայաստանն ու Ղազախստանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: ԱՊՀ անդամ պետությունների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսի Հանրապետությում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Անդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների ղեկավարները քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին շրջանում հայ-ղազախական հարաբերություններում զգալի ակտիվություն է դիտվում, ինչի վկայությունն է նաեւ վերջերս, ս.թ. մայիսի 12-ին Երեւանում կայացած հայ-ղազախական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: Զրուցակիցների համոզմամբ, նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրագործումը լավ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման եւ կապերի սերտացման համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլերի վերաբերյալ:



Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---