22 մայիսի 2009 - 23:38 AMT
ՀԱԿ-ը հաղթանակի դեպքում մտադիր է երկիրն ազատել քրեական տարրերից
«Ոչ մի անսովոր բան տեղի չի ունեցել եւ ոչինչ չի փոխվել` իշխանությունները շարունակում են պատրանք ստեղծել, որ ոչ մի նախընտրական քարոզարշավ գոյություն չունի եւ ընտրություններ չեն նախատեսվում», - հայտարարել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը Երեւանի ավագանիների խորհրդի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով, դեռեւս ապրիլից, երբ արդեն պարզ էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ-ի ցուցակը, իշխանությունները սկսեցին հայտարարել, որ Երեւանում ակնկալվում են զուտ վարչական ընտրություններ. «Մենք բազմիցս հայտարարել ենք եւ կրկին հայտարարում ենք, որ ՀԱԿ-ի համար այդ ընտրությունները եզակի հնարավորություն են փոփոխելու կառավարման ավազակային եւ գողական համակարգը», - հայտարարել է նա, ավելացնելով. «Երբ իշխանություններն ի վիճակի չեն խնդիրը լուծել քաղաքականության օգնությամբ, նրանք ուժային միջոցներ են կիրառում: Մենք բոլորս հիանալի գիտենք, որ իշխանությունները, հիմնականում, կազմված են քրեական տարրերից»:

Վահագն Խաչատրյանի խոսքերով, ՀԱԿ-ի տրամադրության տակ եղած սոցհարցումների արդյունքներով, ՀԱԿ-ը քաղաքապետի եւ ավագանիների խորհրդի առաջիկա ընտրություններում կհավաքի ձայների մեծամասնությունը. «Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ տեղում ` Հանրապետական կուսակցությունը, իսկ չորրորդ տեղը կիսում են ՀՅԴ-ը եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունները», - նշել է Խաչատրյանը: