23 մայիսի 2009 - 12:14 AMT
Արտարժույթի շուկայի շաբաթական ամփոփ տվյալներ
Մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 44.343.587 ԱՄՆ դոլար` 372.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, - վաճառվել 47.500.197 ԱՄՆ դոլար` 373.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 372.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7.800.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 372.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 13.7 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: