23 մայիսի 2009 - 13:49 AMT
Խորվաթիայի նախագահը ծանոթացել է Մատենադարանի հին ձեռագրերին
Հայաստան իր այցի շրջանակներում Խորվաթիայի նախագահ Ստեֆան Մեսիչը մայիսի 23-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Մատենադարանում Խորվաթիայի նախագահը ծանոթացել է հին հայկական եւ օտարալեզու ձեռագրերի հավաքածուին, ինչպես նաեւ գրառում է կատարել այցելուների գրքում. «Հայաստանն ու հայ ժողովուրդն իր մեծ ավանդն է ներդրել համաշխարհային քաղաքակրթությունում»:

Էքսկուրսիայից հետո Ստեֆան Մեսիչը Մատենադարանին նվիրել է հին սլավոներենով IX դարի առաջին խորվաթական ձեռագիրը: Հայկական կողմն իր հերթին նվիրել է XIII դարի Կիլիկայի թագավոր Հեթում Երկրորդի Ճաշոց ձեռագիրը: