Ռոթ․ Հուսով եմ՝ ԵՄ-ն ոչ միայն բարի խոսքեր կգտնի, այլև ակտիվորեն կաջակցի ՀՀ–ին

Ռոթ․ Հուսով եմ՝ ԵՄ-ն ոչ միայն բարի խոսքեր կգտնի, այլև ակտիվորեն կաջակցի ՀՀ–ին

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ՀՀ-ի քայլը դեպի ԵՄ պատմական որոշում է անվանել և հույս հայտնել, որ ԵՄ-ն ակտիվորեն կաջակցի ՀՀ–ին։ Պատգամավորն այդ մասին գրել է X–ի իր էջում՝ շնորհավորական խոսքեր հղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա հավելել է, որ ԵՄ–ն չպետք է կորցնի ՀՀ–ին ու Վրաստանին ռուսական իմպերիալիզմի պատճառով։

«Ինչպիսի պատմական որոշում։ Ես իրոք հուսով եմ, որ ԵՄ-ն ոչ միայն բարի խոսքեր կգտնի, այլև ակտիվորեն կաջակցի Հայաստանին: Մենք չպետք է կորցնենք ՀՀ–ին ու Վրաստանին ռուսական իմպերիալիզմի պատճառով»,–ասվում է գրառման մեջ։

Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին։ Նախագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ են եղել միայն 7-ը։ Հունվարի 9-ին նախագիծը հավանություն է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---