«Երևանը կարդում է» միջոցառմանը գրքերը հասանելի կլինեն մինչև 30 % զեղչով![]() 15 փետրվարի 2025 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին հրավիրում է բոլոր հետաքրքրվածներին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ մասնակցելու «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, զուգահեռաբար կանցկացվի համերգային ծրագիր, որտեղ հանդես կգան «Կաթիլ» խմբի անդամները, Սոնա Գյուլխասյանը, Ռաֆաել Պետրոսյանը, «Ջազ քնեքշն»-ը և «Նեմրա» խմբը։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են պանելային քննարկումներ, ինչպես նաև ընթերցանության անկյուն, որտեղ հայտնի դերասաններն ու արտիստները կկարդան դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից։ Փոքրիկների համար կգործեն խամաճիկային շարժական թատրոն, հեքիաթների ընթերցանության անկյուն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։ Տարբեր հրատարակչություններ ներկայանալու են առանձին տաղավարներով, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30 տոկոս զեղչով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |