23 մայիսի 2009 - 15:21 AMT
Սփյուռքը կարեւոր դեր է խաղում Արցախում
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերի եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության,մշակույթի եւ սպորտի ոլորտներին:

Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքի դերն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: