23 մայիսի 2009 - 15:31 AMT
Ջավախական Ծուղրութ գյուղում նշել են Քրիստոսի Համբարձման տոնը
Մայիսի 21-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սբ.Համբարձման տոնը: Սամցխե շրջանի հոգեւոր առաջնորդ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ծուղրութ գյուղի հայկական եկեղեցում մատուցել է պատարագ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը, պատարագին մասնակցում էին ոչ միայն գյուղացիները, այլ նաեւ Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները: Ծիսակարգի իրականացման ընթացքում ներկայացվել է 974թ. Հովհաննես գրչի ձեռքով ստեղծված մագաղաթյա Ավետարանը: Ծուղրութում պահպանվում է նաեւ Կարմիր Ավետարանը: