Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համագումար

PanARMENIAN.Net - SETA հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 26-27-ը Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համագումար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, համագումարի ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայում գոյություն ունեցող հարաբերությունների հարցերը եւ այն խնդիրները, որոնք երկկողմանի հարաբերությունների հաստատման համար արգելք են հանդիսանում: Համագումարի մասնակիցները կշոշափեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի դերի հարցերը Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---