23 մայիսի 2009 - 16:12 AMT
Նյու-Յորքում տեղի կունենա պոնտական հույների ցեղասպանության թեմայով բանավեճ
The Hellenic League of America-ն (HLA) Նյու-Յորքում «Hellenic Nationalist Perspectives» դասախոսություններ է կազմակերպում: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա պատմաբան Նիկոլաոս Թաներիսը, որը կներկայացնի Թուրքիայի անօրինական գործողությունները Փոքր Ասիայում եւ Կիպրոսում: 20-րդ դարում պոնտական հույների ցեղասպանության եւ հակահելլենիզմի թեման կներկայացնի Յոհաննիս Ֆիդանակիսը:

Միջոցառման շրջանակներում դասախոսությամբ հանդես կգա նաեւ դերասան եւ ակտիվիստ Ջովանի դե Նապոլին, որը խոսելու է Իտալիայի հյուսիսում բնակվող հույների ազգային նույնականացման մասին: