23 մայիսի 2009 - 17:43 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պատրաստվում է մեկնել Բաքու
Իսլամական կազմակերպությունների համագումարի (ԻԿՀ) անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների նստաշրջանից հետո, որը բացվում է Դամասկոսում, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կժամանի Բաքու: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Dailiy News-ը, Դավութօղլուն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սպասվում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Թուրքիային ադրբեջանական գազ տրամադրելու հարցեր: