Հայաստանում հայտարարվել է Բուլղարական մշակույթի տարի

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ից հունիսի 4-ը Բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում Հայաստանում տեղի կունենան մի շարք համերգներ: Երկու երկրների մշակույթի նախարարությունները մշակութային ծրագիր են իրագործում Բուլղարիայի հայտնի ազգային եւ դասական պարային համույթների մասնակցությամբ:



Գալա-համերգը տեղի կունենա մայիսի 30-ին Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում: Նույն օրը Հայաստանի Ճարտարապետների տանը բացվելու է «Բուլղարիայի եկեղեցիները եւ սրբավայրերը» խորագրով ֆոտոցուցահանդես:



Մայիսի 31-ին Դիլիջանում եւ Վանաձորում տեղի կունենա «Արաբեսկ» բալետային խմբի, «Սոֆիայի մենակատարներ» կամերային նվագախմբի, «Բաբուշկի Բիստրիցի» ազգային համույթի եւ «Նայդեն Կիրով» ազգային թատրոնի համերգը:



Համույթների ելույթը հունիսի 1-ին կտեսնեն Գյումրիում եւ Արմավիրում, մեկ օր անց` Երեւանի Պարոնյանի անվան Պետական կոմեդիայի թատրոնում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---