23 մայիսի 2009 - 19:40 AMT
Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը հնարավորություն կտա մերձեցնել դիրքորոշումները
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, որը նախատեսված է Սանկտ-Պետերբուրգում, հակամարտության կողմերին նոր հնարավորություններ կտա իրենց դիրքորոշումները մերձեցնելու համար: Այդ մասին խոսվում է հատուկ ներկայացուցչի` Ադրբեջան կատարած այցելության արդյունքներով ԵՄ հաշվետվության մեջ:

«ԵՄ պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը»,- ընդգծվում է փաստաթղթում: