23 մայիսի 2009 - 20:27 AMT
Հայաստանում հնչել է Վերջին զանգը
Այսօր Հայաստանի դպրոցների շրջանավարտների համար հնչել է Վերջին զանգը: Այս կապակցությամբ շրջանավարտներինէ շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սիրելի՛ շրջանավարտներ, այս օրը Ձեզ համար տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյան֊քի նոր էջը: Յուրաքանչյուրիդ կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազ֊մաթիվ էջեր` նոր նվաճումների դրվագներով լի:

Դուք շատ իղձեր ու ձգտումներ ունեք: Ձեզնից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, մյուսներն էլ կանգնած են այդ կար-որ ընտրության առջեւ: Համոզված եմ, որ ձեզ` այսօրվա շրջանավարտներիդ է վիճակված դառնալու մեր երիտասարդ ժո֊ղովրդավարության զարգացման շարժիչ ուժը: Դրա համար պետք է լինեք Հա֊յաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացի, զար֊գացած ու բանիմաց անձ, բարձրորակ մասնագետ եւ պարզապես լավ մարդ: Մենք ուրա֊խա֊նալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունք֊ներով:

Այս հանդիսավոր օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, վստահ եմ, դուք էլ շնորհակալության ու գնահատանքի խոսք եք ուղղում ձեր ուսուցիչներին եւ ավագ ընկերոջ իրավունքով խորհուրդ եք տալիս դպրոց ու գիտելիքների աշխարհ մուտք գործող առաջին դասարանցիներին: Դուք ողջ կյանքում հիշելու եք ձեր դպրո֊ցա֊կան ընկերներին, հիշելու եք մարդասիրության ու հայրենասիրության անփո֊խա֊րինելի արժեքները, որ ձեր մեջ սերմանել է դպրոցը»,-ասել է նախագահը:

Շրջանավարտներին շնորհավորել է նաեւ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Նրա ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ` Վերջին դասի կապակցությամբ:

Տոնական եւ հիշարժան է այս օրը բոլորիս համար, քանի որ դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ մեկ տասնամյակ շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլեւ սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին: Վստահ եմ, որ ձեզ համար այսուհետ հայրենիքը կխորհրդանշվի ինչպես հայրենի հողով ու ընտանիքով, մշակույթով ու հավատքով, պետությամբ ու ժողովրդով, այնպես էլ հարազատ դպրոցով ու սիրելի ուսուցիչներով:

Շնորհավորանքի խոսքեր եմ հղում նաեւ մեր մանկավարժներին, ում սրտերն այսօր լի են ուրախությամբ ու վաստակած բերկրանքով: Ձեր հետեւողական աշխատանքի եւ անմնացորդ նվիրման շնորհիվ կրկին մի նոր սերունդ կյանք է մտնում` իր հետ տանելով ձեր պատգամները: Համոզված եմ, որ 2009 թվականի շրջանավարտների շուրթերից հնչող երախտիքի խոսքերին այսօր մեծ պատրաստակամությամբ ու խոնարհումով միանում են ձեր բոլոր աշակերտները:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շուկայական հարաբերությունների դարաշրջանում գիտելիքն է միակ կայուն եւ չարժեզրկվող հարստությունը: Կուտակեք այն ողջ կյանքի ընթացքում` հարթելով կյանքի ճանապարհը` որպես մասնագետ, քաղաքացի, մարդ:

Մեկ անգամ եւս շնորհավորելով ձեզ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություն բոլոր նախաձեռնություններում»: