Վրացական ընդդիմությունը մայիսի 26-ին կարող է միասնական առաջնորդի անունը հայտնել

PanARMENIAN.Net - Ընդդիմության մեկ առաջնորդի ճանաչումը Վրաստանի արեւմտյան գործընկերների խորհուրդն է, որոնք ցանկանում են գործ ունենալ ընդդիմության միասնական առաջնորդի հետ, այնպես, ինչպես նրանք գործ ունեն նախագահ Սահակաշվիլու հետ», - հայտարարել է` ընդդիմության առաջնորդներից մեկը` Դավիդ Զուրաբիշվիլին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



Ընդդիմության խորհրդում ներկայումս հավասար իրավունքներով ներկա է քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների 12 առաջնորդ: Որոշ վրացի անկախ փորձագետների կարծիքով, միասնական առաջնորդ ընտրելու արեւմտյան գործըկներների խորհուրդը կարող է «տրոյական ձի» հանդիսանալ վրացական ընդդիմության շարքերում, քանի որ այդ հարցում համաձայնություն ձեռք բերելը չափազանց բարդ կլինի:



Այժմ ընդդիմությունում գերիշխում է չորս առաջնորդ` Լեւան Գաչեչիլաձեն, Իրակլի Ալասանիյան, Կախա Շարտավան եւ Նինո Բուրջանաձե: Հենց այդ առաջնորդներն իրական կողմնակիցներ ունեն, սակայն նրանք տարբեր կերպ են պատկերացնում ներկա իշխանությունների դեմ պայքարի շարունակման հետագա ուղիները: Եթե Ալասանիյան պատրաստ է երկխոսություն վարել նախագահ Սահակաշվիլու հետ, Բուրջանաձեն կտրուկ դեմ է դրան եւ պահանջում է ծայրահեղ գործողություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---