Ադրբեջանը դեմ է դուրս եկել ԻԿԵ-ին Կոսովոյի հարցում25 մայիսի 2009 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ձախողել է Կոսովոյի անկախության ճանաչումն Իսլամական Կոնֆերանսի կազմակերպության կողմից: Ադրբեջանի դիրքորոշման պատճառով Սաուդյան Արաբիայի առաջարկած` մահմեդական երկրների կողմից Կոսովոյի ճանաչման վերաբերյալ նախագիծը, չի ընդունվել Դամասկոսում` ԻԿԵ-ի ԱԳՆ-ների Խորհրդի նիստում: Արաբական մամուլն ընդգծում է, որ վերջերս Ադրբեջանը դիմադրում էր Կոսովոյի ընդունմանը Արժույթի միջազգային հիմնադրամին: «Սերբիան բավարարված է Ադրբեջանի դիրքորոշմամբ»,-հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը, հաղորդում է Inews.az-ը: Ներկայումս Կոսովոն ճանաչել է 60 երկիր, այդ թվում ԻԿԵ-ի 57 անդամներ: Սաուդյան Արաբիան Միացյալ Արաբական Էմիրություններից հետո երկրորդ արաբական պետությունն է, որը ճանաչել է Սերբիայի մարզի անկախությունը: Սերբիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ այն ազդեցությունն, որն ունի Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում, կարող է Կոսովոյի ճանաչման նոր ալիք առաջացնել: Ըստ սերբական իշխանությունների, վերջին ամիսներին Կոսովոյի ներկայացուցիչներն ակտիվացրել են իրենց ջանքերն արաբական ուղղությամբ, հույս ունենալով, որ մահմեդական համերաշխությունը նոր հիմք կհանդիսանա անկախության ճանաչման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար |