Կառլ Բիլդտ. Շվեդիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Շվեդիան 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն չի ճանաչի: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը` պատասխանելով պատգամավոր Սեսիլիա Վիքստրեմի հարցմանը: Նրա խոսքերով, այդ հարցի լուծումը քաղաքական գործիչների պարտականությունը չէ, անկախ պատմական փաստերից: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Շվեդիայի հայկական կազմակերպությունների միության ղեկավար Վահագն Ավետյանը, Բիլդտի խոսքերը հակասում են ՄԱԿ-ի ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիային, որը ստորագրել է Շվեդիան: «Ես չեմ հասկանում, թե ինչու է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը կարծում, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Եվ ես վստահ եմ, որ Բիլդտի պարտականությունների մեջ չի մտնում Թուրքիային պաշտպանելը»,-ասել է Ավետյանը:



Պատգամավորին ի պատասխան Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը գրում է, թե այսօրվա Թուրքիան չի կարող պատասխանատվություն կրել անցյալի համար: Սակայն Ավետյանը օրինակ է բերել թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին, որը դատական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---