Հայաստանի նախագահի ՏՏ ոլորտի մրցանակներն ուսանողներին ու աշակերտներին կհանձնվեն սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի ՏՏ ոլորտի մրցանակն ուսանողներին ու աշակերտներին կհանձնվի սեպտեմբերին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Սինոփսիս-Հայաստան» ընկերության PR-մենեջեր Գայանե Մարկոսյանը, այս տարի նախատեսված են հետեւյալ անվանակարգերը` գլխավոր մրցանակ (1200$), լավագույն ասպիրանտ (I եւ II կարգեր), լավագույն մագիստրանտ (I եւ II կարգեր), լավագույն բակալավր (I եւ II կարգեր), լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ:



ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ինչպես նաեւ Հայաստանի տեխնիկական ուղղվածությամբ առաջատար կրթօջախների` ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանի, Ա. Շահինյանի անվ. Ֆիզմաթ. հատուկ դպրոցի, «Անանիա Շիրակացի» ճեմարանի, «Քվանտ», Գյումրու «Ֆոտոն» եւ Վանաձորի «Էվրիկա» վարժարանների ուսանողներն ու աշակերտները:



Մասնակիցները հարցազրույց կանցնեն, որի ընթացքում կպատասխանեն մշակությի, արվեստի, քաղաքականության, տնտեսության եւ ՏՏ ոլորտին վերաբերող հարցերին: Մասնակիցները նաւե պետք է որոշակի թեմայով շարադրություն գրեն 1 ժամվա ընթացքում:





Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչեւ հուլիսի 10-ը` նշված բուհերի դեկանատներին կամ դպրոցների տնօրինությանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---