ՌՀՄ. ԱՄՆ հայկական կազմակերպությունները թշնամաբար են վերաբերվում միմյանց

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական կազմակերպությունները թշնամաբար են վերաբերվում միմյանց: Այդ մասին : «Վերջերս ես ԱՄՆ-ում էր եւ այնտեղ զանազան հանդիպումներ ունեցա: Ինձ հաջողվեց հանդիպել նաեւ Հենրի Մորգենթաուի` Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թոռան հետ: Նա ինձ հանձնեց Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան դիվանագետների վկայությունների եւ փաստաթղթերի պատճենները: Մենք պատրաստվում ենք բոլոր այդ նյութերը ներկայացնել «Հայոց ցեղասպանության» մասին ժողովածուի չորրորդ հատորում: Հարց է ծագում, թե ինչու ԱՄՆ-ում մեր կազմակերպությունները նախկինում չեն զբաղվել դրանով»,- հայտնել է Արա Աբրահամյանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում բոլոր հայկական կազմակերպություններն եւ կառույցները պետք է հանդես գան որպես միացյալ ուժ:



«Ես գտնում եմ, որ ոչ մի կազմակերպություն իրավունք չունի հայտարարելու, որ միայն ինքը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ ժողովրդի շահերի լոբբիացման գործընթացով»,- ընդգծել է ՌՀՄ նախագահը: Նրա կարծիքով, ԱՄՆ հայկական կազմակերպությունները պետք է անմիջական հանդիպումներ կազմակերպեն Միացյալ Նահանգների վարչակազմի եւ նախագահի հետ, այլ ոչ թե միայն աշխատեն Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---