Հայաստանը մասնակցելու է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» 6-րդ Միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան Սվետլանյան դահլիճում տեղի կունենա «Մոսկվան դիմավորում է ընկերներին» 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը: Փառատոնին մասնակցում են Վլադիմիր Սպիվակով Միջազգային բարեգործական հիմնադրամի երիտասարդ կրթաթոշակառուներ Աննա Ադալյանը (վոկալ), Նարեկ Ղազարյանը (քանոն), Վրեժ Չխրիկյանը (ժողովրդական վոկալ) եւ Հարություն Խաչատրյանը (դուդուկ):



Փառատոնի բացման ժամանակ ելույթ կունենան տարբեր երաժիշտներ, վոկալիստներ եւ պարողներ, ինչպես նաեւ մանկական ստեղծագործական խմբեր. հարվածային գործիքների համույթ, «Գրացիա», «Բրավո», «Բայտերեկ», «Ուրախություն», «Փոքրիկ ջիգիթ», «Երջանիկ մանկություն» խորեոգրաֆիկ համույթները, Իգոր Մոիսեեւի անվան դպրոց-ստուդիան, «Ուզբեկստանի ռիթմեր» համույթը: Երեկոյի գլխավոր համարն է դառնալու «Մոսկվայի վիրտուոզներ» Պետական կամերային նվագախմբի ելույթը Վլադիմիր Սպիվակովի գլխավորությոմբ եւ Հիմնադրամի կրթաթոշակառուներ, պատանի մենակատարների մասնակցությամբ: Նրանց կատարմամբ կհնչեն Մոցարտի, Չայկովսկու, Բիզեի, Հայդենի, Մոնտիի, Վենյավսկու, Դենցի, Ավետիսյանի եւ Համբարձումյանի ստեղծագործությունները:



«Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնը տեղի է ունենալու մայիսի 25-ից հունիսի 2-ը «Խաղաղություն մտնողին» նշանաբանով: Նրա ծրագիրը ներառում է համերգներ, մրցույթներ, ցուցահանդեսներ եւ մաստեր-կլասեր: Մոսկվայի լավագույն բեմերում փառատոնը միավորում է 12 երկրների երիտասարդ տաղանդներին. Ֆրանսիա, Գերմանիա, Սլովակիա, Ճապոնիա, Կոլումբիա, Ուկրաինա, Բելոռուս, Ղազխստան, Ուզբեկստան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---