ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել ՌԴ-ից ժամանած մի խումբ հայ գիտնականների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած մի խումբ հայ անվանի գիտնականների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության եւ գիտության զարգացման, գիտատար արտադրության զարգացման հետ կապված մի շարք հարցեր:



Բակո Սահակյանը խրախուսել է Լեռնային Ղարաբաղում ժամանկակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համալիր ծրագիրը, որի շրջանակներում Արցախի համալսարանում անցկացվելու են համապատասխան միջոցառումներ: Երկրի ղեկավարը կարեւորել է գիտակրթական ոլորտում սփյուռքի հետ փոխգործակցության շարունակական ամրապնդումը` այն համարելով Արցախի զարգացման հուսալի գրավական: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը եւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---