Երեւանում տեղի է ունեցել Մաշադու դե Ասսիզի պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մաշադու դե Ասսիզի պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Հայաստանի Ազգային գրադարանում ի պատիվ Հայաստանում Բրազիլիայի առաջին դեսպան Ռենատե Ստիլլեի հրաժեշտի: Ժողովածուն բաղկացած է բրազիլական գրականության դասականի եւ պատմվածքի ժանրի ճանաչված վարպետի 12 պատմվածքներից: Այս տարի աշխարհը տոնում է նրա հարյուրամյակը, նրա գործերը հրապարակվել են պորտուգալերեն եւ ռուսերեն լեզուներով Ռուսաստանում:



Մաշադու դե Ասսիզը (1839-1908) բրազիլացի գրող է, սոցիալ-հոգեբանական վեպերի, պատմվածքների եւ բանաստեղծությունների հեղինակ: Ծնվել է ներկարարի ընտանիքում, նախնական կրթություն չի ստացել, 1986թ. դարձել է Բրազիլական Գիտությունների Ակադեմիայի առաջին նախագահը: Մաշադու դե Ասսիզը կրել է անգլիական եւ ռուսական ռեալիզմի ազդեցությունը եւ դարձել բրազիլական գրականության քննադատական ռեալիզմի հիմնադիրը:



Ռենատե Ստիլլեի գլխավորությամբ Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան աշխատանքի առաջին երեք տարիների ընթացքում ԵՊՀ-ում եւ Բրյուսովի անվ. ԵՊԼԻ-ում բացվել են պորտուգալերենի ուսումնասիրման ֆակուլտետներ, բրազիլական մշակութային կենտրոն, ինչպես նաեւ հրապարակվել են դպրոցականների համար նախատեսված հայերեն լեզվով Բրազիլիայի մասին մեծ քանակությամբ բրոշյուրներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---