Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է![]() 4 մարտի 2025 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է։ Հինգ խաղափուլից հետո Հակոբյանը հավաքել է 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ, հայտնում է Panorama.am-ը։ Վեցերորդ խաղափուլում Հակոբյանը կմրցի Նիմանի դեմ։ Հայ շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 3 միավոր։ Վահե Սուքիասյանը բոլոր հինգ խաղերում մրցել է գրոսմայստերների հետ՝ հաղթելով Պավել Պոնկրատովին և ոչ-ոքի խաղալով Անդրեյ Եսիպենկոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վադիմ Զվյագինցևի ու Մանուէլ Պետրոսյանի դեմ։ Միջազգային վարպետ Արսեն Դավթյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը հավաքել են 2.5 միավոր։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |